Ադրբեջանի ՍԴ-ն օրինական է համարել Միլի մեջլիսի արձակումը 4 դեկտեմբերի 2019 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Սահմանադրական դատարանն օրինական է համարել Միլի մեջլիսի արձակումը և արտահերթ ընտրությունների նշանակումը: Համապատասխան որոշումն ընդունվել է պետության ղեկավարի հարցմանն ի պատասխան, հայտնում է ՏԱՍՍ-ը: Սահմանադրական դատարանի որոշման մեջ ասվում է, որ մինչ նոր խորհրդարանի ձևավորումը խորհրդարանը կգործի: Ադրբեջանի Միլի մեջլիսը, սակայն, դադարեցրել է օրենսդիր գործունեությունը: Միլի մեջլիսի աշխատակազմի ղեկավար Սաֆա Միրզոևը հայտարարել է, որ թեև խորհրդարանը կշարունակի գործել, սակայն մինչև ընտրությունները օրենքներ և որոշումներ կայացնելու նպատակով նիստեր չեն գումարվի, հայտնում է Haqqin.az-ը: Միրզոևը նշել է նաև, որ մինչ ՍԴ որոշումը կասեցվել էին պատգամավորների արտասահմանյան այցերը: «Նոր օրենքներ կընդունի արդեն 6-րդ գումարման խորհրդարանը»,-ասել է նա: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |