ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ, որից հետո մեկնել են Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապի դեպարտամենտի պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, հանդիպման ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ու Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:



ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության բաժնի պետ Դավիդ Բաբայանի խոսքերով, նոյեմբերի 15-ին միջնորդները ժամանել են Ստեփանակերտ, որտեղ կհանդիպեն հանրապետության ղեկավարությանը:



Նոյեմբերի 2-ին Մերձմոսկովյան Մայնդորֆում կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքում ընդունվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրը: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի տնտեսական զարգացման ու տարածաշրջանում համակողմանի համագործակցության համար:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---