Պենտագոնը հերքել է 14,000 զինծառայող Մերձավոր Արևելք ուղարկելու մասին լուրերը

Պենտագոնը հերքել է 14,000 զինծառայող Մերձավոր Արևելք ուղարկելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ալիսա Ֆարահը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն լուրը, թե Վաշինգտոնը մտադիր է լրացուցիչ 14,000 զինծառայող գործուղել Մերձավոր Արևելք:

«Հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: ԱՄՆ-ն չի դիտարկում Մերձավոր Արևելք լրացուցիչ 14,000 զինծառայող ուղարկելու հարցը»,-գրել է Ֆարահը Twitter-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների վրա հղումով, գրել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Մերձավոր Արևելքում իր ռազմական ներկայությունն ավելացնելու հարցը Իրանին հակազդելու միտումով և մտադիր է տասնյակ նավեր և 14,000 զինծառայող գործուղել այդ տարածաշրջան:

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հոկետմբերին հայտարարել էր, որ տարածաշրջանում արդեն իսկ կա ԱՄՆ 11,000 զինծառայող:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---