Հատուկ ծրարի մարում՝ նվիրված ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին

Հատուկ ծրարի մարում՝ նվիրված ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրարի մարումը:

Ծրարի վրա պատկերված է 2019 թվականին ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 10-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, Origami World տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեն:

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2018 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ և որը մարվելու է Հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով:

Հատուկ ծրարի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 10-րդ դափնեկիր Տակեո Կանադեն, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---