Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու նոր կարգն ուժի մեջ է մտել

Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու նոր կարգն ուժի մեջ է մտել

PanARMENIAN.Net - Ուժի մեջ է մտել մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու կարգի մասին առողջապահության նախարարի հրամանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Նշվում է, որ այս առումով, համաձայն կանոնադրության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններից է՝ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը` փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու և փոխպատվաստման իրականացման նկատմամբ, օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման նկատմամբ, դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության նկատմամբ։

Ըստ հրամանի՝ կենդանի դոնորից կամ դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով վերցվում են միայն այն օրգանները կամ հյուսվածքները, որոնք ընդգրկված են առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված փոխպատվաստման ենթակա օրգանների կամ հյուսվածքների ցանկում:

Փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և (կամ) հյուսվածքները փոխպատվաստվում են, եթեառկա է փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն, առկա էռեցիպիենտի գրավոր համաձայնությունը,ռեցիպիենտը գրավոր նախազգուշացվել է սպասվելիք վիրահատական միջամտության հետ կապված հնարավոր բարդությունների մասին՝ դիակային դոնորի դեպքում՝ մինչև նախատեսվող վիրահատական միջամտությունը, իսկ կենդանի դոնորի դեպքում` վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում:

 Ուշագրավ
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ
Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։