Համատիրության վճարումներն առաջարկվում է կատարել բանկային հաշվին 9 դեկտեմբերի 2019 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկել են «Բազմաբնակարանային շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու և «Համատիրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ նախագծի, քաղաքացիները համատիրության վճարումները կկատարեն բանկային հաշվին՝ այդ դեպքում հասկանալի և թափանցիկ կլինի ընդհանուր հավաքագրված գումարի քանակը, հայտնում է Panorama.am-ը: «Այսօր մեր համատիրությունները գտնվում ենք խայտառակ վատ վիճակում՝ ինչպես դրամահավաքության, այնպես էլ կառավարման իմաստով։ Մենք ունենք իրավիճակ, երբ հավաքագրված գումարները անհայտ կերպով ծախսվում են, իսկ վերջնական արդյունքում ոչ մի փոփոխություն չի կատարվում տվյալ շենքի բնակիչների համար» ,- քննարկամ ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը հարցրել է, թե արդյոք օրենքի ընդունումից հետո բնակիչները տեղեկացված կլինեն, թե ինչպես են գումարները ծախսվելու։ Պատասխանելով Այվազյանի հարցին՝ Հակոբյանը նշել է, որ քաղաքաշինության կոմիտեի գլխավորությամբ կազմվել է աշխատանքային խումբ, որը մշակում է համատիրությունների վերաբերյալ համակարգային փոփոխության ծրագիր․ «Մեր բնակիչները տարիներ շարունակ, վճարները տալով համատիրությանը, չեն տեսնում կոնկրետ արդյունք, ուստի հրաժարվում են այդ վճարումները անել։ Վերջնական արդյունքում գումարների հավաքագրումը նույնքան էֆեկտիվ է լինելու, որքան դրանց վերադարձը բնակիչներին»։ Երևանում կա է 4878 բազմաբնակարան շենք, որից 4540-ի կառավարումն իրականացվում է 256 համատիրությունների կողմից, 167-ը՝ լիազորագրային կառավարիչների, 171-ը՝ վարչական շրջանների ղեկավարների: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |