ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծն ամբողջությամբ ընդունվել է

ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծն ամբողջությամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:

Կողմ է քվեարկել 75 պատգամավոր, դեմ՝ 34-ը: Նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու:

«Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում» լրացումներ կատարելու և «Պաշտոնատար անձնաց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է՝ ՍԴ դատավորները կարող են կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնել և ստանալ այդ պահին տրվող իրենց աշխատավարձի չափով թոշակ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մինչև քվեարկությունը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին կառավարության կողմից ներկայացված նախագիծը լեգիտիմացնում է պարտաբուծությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---