Փաշինյան. Խնդիր եմ դրել՝ Jingle Bells-ին համարժեք երգ գրել, որը կներկայացվի Ամանորի գիշերը (վիդեո)

Փաշինյան. Խնդիր եմ դրել՝ Jingle Bells-ին համարժեք երգ գրել, որը կներկայացվի Ամանորի գիշերը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ խնդիր է դրել, որ Ամանորին և Սուրբծննդյան տոներին նվիրված Jingle Bells-ին համարժեք հայկական երգ գրվի, որը նույնքան մեծ ճանաչում կստանա, որքան վերոնշյալ երգը՝ սկզբից Հայաստանում, հետո նաև աշխարհում:

Վարչապետը հավելել է, որ նոր երգը գրվել է և այն ներկայացվելու է Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում տոնակատարության ժամանակ:

Փաշինյանը կարծում է, որ նման երգի առկայությունը շատ կարևոր է պետության և ազգային ինքնության համար:

«Չգիտեմ, արդյոք այդ երգը կդառնա նույնքան պահանջված, բայց այս պրոցեսը պետք է շարունակել այնքան, մինչև Հայաստանում ծնվի մի երգ, որն իր պոպուլյարությամբ սկզբից Հայաստանում, հետո աշխարհում կհաղթի գլոբալ երգերին՝ մրցակից դառնալով, օրինակ, Jingle Bells-ին»,-ասել է վարչապետը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Այս պահին դեպքի վայրում օպերատիվ խմբերն են աշխատում», - ասացին ոստիկանությունից։
Վարչապետն ասում է՝ ծննդատների հարցով ռազմավարական պատկերացումներ է պետք մշակել
Մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք
Ոստիկանությունից հայտնեցին, որ անհրաժեշտ փորձաքննություններ են անում