Դեկտեմբերի 13-ից 5-7 աստիճանով կտաքանա

Դեկտեմբերի 13-ից  5-7 աստիճանով կտաքանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում՝ դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Դեկտեմբերի 15-16-ին Երևանում ցերեկային ժամերին +8 աստիճան կգրանցվի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---