Ադրբեջանցիները սահմանին հրազենից Վրաստանի քաղաքացու են վիրավորել

Ադրբեջանցիները սահմանին հրազենից Վրաստանի քաղաքացու են վիրավորել

PanARMENIAN.Net - Զինված միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի և Վրաստանի սահմանին: Ադրբեջանցի սահմանապահները հրազենից Վրաստանի քաղաքացու են վիրավորել

«Ջեյրանչել« կոչվող հատվածում ադրբեջանցի սահմանապահները հայտնաբերել են ոչխարներ արածացնող մարդու, որը փորձել է հատել Ադրբեջանի սահմանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանցի սահմանապահների վրա շներ են հարձակվել, որոնց ուղղությամբ կրակ է բացվել:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին: Հովիվը հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում: Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն և այժմ նրա վիճակը բավարար է, գրում է Haqqin.az-ը:

Տուժածի ինքնությունը պարզվել է: Նա Վրաստանի քաղաքացի է, Սագարեջո շրջանի Լամբելի գյուիղ բնակիչ Բաշիրով Ռամին Նազիմ օղլուն, ծնված 1993-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---