Վայնշտեյնը $25 մլն կվճարի իր դեմ հայց ներկայացրած կանանց

Վայնշտեյնը $25 մլն կվճարի իր դեմ հայց ներկայացրած կանանց

PanARMENIAN.Net - Սկանդալային ճանաչում ստացած հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը նախնական համաձայնության է եկել իրենց սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող կանանցից շատերի հետ և $25 մլն կվճարի նրանց: Այդ մասին հայտնել է դերասանուհիներից մեկի փաստաբանը:

Գումարը կբաշխվի ավելի քան 30 դերասանուհիների և նախկին աշխատակցուհիների միջև, որոնք դատի են տվել 67-ամյա պրոդյուսերին տարբեր հանցագործությունների համար՝ սեռական ոտնձգություններից մինչև բռնաբարություն, գրում է «Կոմերսանտը» AFP-ի վրա հղումով:

Դերասանուհի Պաս դե լա Ուերտի փաստաբան Ահարոն Ֆիլերն ասել է, որ ակնկալում է, որ իր հաճախորդուհին, որը մեղադրում է Հարվի Վայնշտեյնին 2010-ին տեղի ունեցած բռնաբարության մեջ, կլինի համաձայնության կողմերից մեկը: Այն պետք է ստորագրվի բոլորի կողմից և ստանա դատարանի հավանությունը:

Հարվի Վայնշտեյնին մեղադրողների թվում են հայտնի դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն և Սալմա Հայեկը, թեև նրանցից ոչ մեկը դատավարության մասնակից չէ: Պրոդյուսերին մեղադրողներից մեկը՝ Քեթրին Քենդալը, հայտարարել է, որ հիասթափված է այդ գործարքից, սակայն, համաձայնվել է, որպեսզի մյուս կանայք չզրկվեն գումարից:

Սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալը բռնկվեց 2017-ի հոկտեմբերին և սկզբից առնչվում էր միայն Վայնշտեյնին, սակայն, ավելի ուշ բազում կանայք սկսեցին նմանատիպ մեղադրանքներ հնչեցնել դերասանների ու ռեժիսորների դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---