Լիբիայի խորհրդարանը կբողոքի ՄԱԿ-ին Էրդողանի հայտարարության առթիվ

Լիբիայի խորհրդարանը կբողոքի ՄԱԿ-ին Էրդողանի հայտարարության առթիվ

PanARMENIAN.Net - Լիբիայի արևելքում նիստ գումարած Ներկայացուցիչների պալատը բողոք կներկայացնի ՄԱԿ: Այդ մասին հայտարարել է Լիբիայի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Յուսեֆ ալ Ակուրին:

Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն է զինվորականներին Լիբիա ուղարկելու հավանականության մասին, գրում է «Կոմերսանտը»:

«Մենք մերժում ենք այդ սպառնալիքը և համարում այն Թուրքիայի անսքող միջամտության շարունակությունն անկախ պետության գործերին»,-ասել է նա: Ակուրին հավելել է նաև, որ «Լիբիայի ժողովուրդը մերժում է ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայություն իր տարածքում»:

Ավելի վաղ Էրդողանը հասկացրել էր, որ եթե Լիբիայում արդեն գտնվում են ռուսական մասնավոր ռազմական կազմակերպության անդամները, նշանակում է Անկարան էլ լիիրավ է իր զորքերն այդ երկիր գործուղել: Նա հայտարարել է, որ Անկարան պատրաստ է թուրք զինվորականներին Լիբիա ուղարկել, եթե համապատասխան հարցում լինի Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---