«Հայփոստի» աշխատողը մեղադրվում է յուրացման և փաստաթղթեր կեղծելու մեջ

«Հայփոստի» աշխատողը մեղադրվում է յուրացման և փաստաթղթեր կեղծելու մեջ

PanARMENIAN.Net - «Հայփոստ» ՓԲ ընկերության ավագ օպերատորը 2015 թվականից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կենսաթոշակների վճարման ցուցակում ստորագրել է բնակության վայրից բացակայող՝ Ալավերդի քաղաքի բնակչի անվան դիմաց, յուրացման եղանակով հափշտակել իրեն վստահված բնակչի անվամբ փոխանցված զգալի չափերով՝ 91,146 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարը:

Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն՝ հավելելով ընկերության ավագ օպերատորի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

«Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վերջինիս կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---