ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետների հետ Զվարթնոցի տաճարի ամբողջական կոնսերվացիա կիրականացվի16 դեկտեմբերի 2019 - 16:42 AMT PanARMENIAN.Net - 2020-ին նախատեսվում է«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ամբողջական կոնսերվացիա իրականացնել։ Հաշվի առնելով, որ Զվարթնոցը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և նախատեսվում է գործընթացը կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետների հետ։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը 2019-ին 100, 000-ից ավելի այցելու է ունեցել, 5 ցուցահանդես ու 18 այլ միջոցառում է անցկացվել, ասվոմ է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» կայքում: ՊՈԱԿ-ը Զվարթնոց տաճարի հուշարձանային համալիրի բազմակողմանի ուսումնասիրության խնդիր է դրել իր առաջ։ Արգելոց-թանգարանը նաև ցուցադրության նոր սրահ կունենա։ Որոշակի աշխատանքներ արդեն արվել են հուշարձանի եռաչափ մոդելավորման ուղղությամբ, համապատասխան կազմակերպության հետ պայմանավորվածություն կա։ Արգելոց-թանգարանին նոր շունչ հաղորդելու նկատառումով կփոխվի նաև էքսկուրսիոն տեքստը։ Էքսկուրսիոն տեքստերի ու ցուցադրության փոփոխություն կլինի նաև «Գլաձոր» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Բերդ»-ի թանգարանում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |