Պակիստանի նախկին նախագահը մահապատժի է դատապարտվել

Պակիստանի նախկին նախագահը մահապատժի է դատապարտվել

PanARMENIAN.Net - Պակիստանի Հատուկ դատարանը երկրի նախկին նախագահ և ռազմական առաջնորդ Պերվեզ Մուշարաֆին մահապատժի է դատապարտել: Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ:

Դատավճիռը կայացրել է 3 դատավորից բաղկացած դատական կոլեգիան՝ Փեշավարի Գերագույն դատարանի ղեկավար Վաքար Ահմադ Սեթխի նախագահությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը Dawn թերթի վրա հղումով:

Նախկին նախագահին ներկայացված մեղադրանքը կապված է 2007-ին Մուշարաֆի կողմից սահմանադրության գործողության կասեցման և արտակարգ դրություն հայտարարելու հետ: Գեներալ Մուշարաֆը զբաղեցրել է Պակիստանի նախագահի պաշտոնը 2001-2008թթ.:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---