Կարապետյան. Փաշինյանի դստեր մեքենան գնվել է անվտանգության ապահովման համար

Կարապետյան. Փաշինյանի դստեր մեքենան գնվել է անվտանգության ապահովման համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինայնի համար գնված նոր ավտոմեքենան ձեռք է բերվել անվտանգության ապահովման նպատակով:

Այս մասին, Politik.am-ի՝ «Կառավարությունը 2019 թվականի արտադրության ամենագնաց է գնել Մարիամ Փաշինյանի համար» վերտառությամբ հրապարակմանն ի պատասխան, նշել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է պետական պաշտոն չզբաղեցնող անձի համար ծառայողական մեքենա գնվել՝ Կարապետյանը նշել է, որ տրանսպորտային միջոցներ կարող են տրամադրվել նաև վարչապետի հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամներին:

«Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ»,-ասել է Վլադիմիր Կարապետյանը՝ հղում անելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասին, ըստ որի՝ «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»:

Ավելի վաղ կայքը հրապարակել էր նաև տեսանյութ, որտեղ երևում է Փաշինյանի դստեր ավտոմեքենան: Ըստ աղբյուրի՝ կառավարությունը 2019-ի արտադրության մեքենայի համար վճարել է $27,000:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---