Կոսաչով. ՌԴ-ն ափսոսում է, որ Փաշինյանի հայտարարության համարժեքն ադրբեջանական կողմից դեռ չի հնչել

Կոսաչով. ՌԴ-ն ափսոսում է, որ Փաշինյանի հայտարարության համարժեքն ադրբեջանական կողմից դեռ չի հնչել

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ափսոսում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԼՂ կարգավորման մասին հայտարարությանը ադրբեջանական կողմից դեռևս նմանաբովանդակ փոխադարձ հայտարարություն չի արվել: Այդ մասին ՌԴ խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է ԱԺ-ում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստից հետո, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ ռուսական կողմը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիայն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պիտի հաշվի առնի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետաքրքրություններն ու դիրքորոշումները:

Նա հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմից նման բովանդակության հայտարարություններ անպայման կլինեն: «Սա շատ կարևոր կլինի հակամարտության լուծման տեսանկյունից», - ասել է նա:

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, անդրադառնալով հարցին, թե ինչու են Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին, հայտարարել է, որ ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի և ՀՀ հետ տարբեր պայմաններով են համագործակցում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---