Կոսաչով. Ադբեջանին այլ զենք մատակարարողների ի հայտ գալը կապակայունացնի իրավիճակը

Կոսաչով. Ադբեջանին այլ զենք մատակարարողների ի հայտ գալը կապակայունացնի իրավիճակը

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, անդրադառնալով հարցին, թե ինչու են Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին, հայտարարել է, որ Ադբեջանին այլ զենք մատակարարողների ի հայտ գալը կապակայունացնի իրավիճակը:

«Մենք համագործակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում տարբեր պայմաններով: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Ադրբեջանի հետ մենք նման հարաբերություններ չունենք: ՌԴ և Բելառուսի կողմից ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունից հրաժարվելը, իմ կարծիքով, կբերի երկու շատ անցանկալի և վտանգավոր հետևանքների ԼՂ համակարտության կարգավորման հեռանկարների մասով: Դրանցից մեկն այն է, որ Ադբեջանին այլ զենք մատակարարողներ կարող են ի հայտ գալ, երկրորդ՝ տեղի կունենա ուժերի բալանսի խախտում, ինչը հանդիսանում է ուղիղ պատերազմական գործողությունների չվերսկսման երաշխիք», - ընդգծել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է, որ ոչ միայն ԼՂ հակամարտության, այլ ցանկացած հակամարտության դեպքում իրավիճակը ոչ ստաբիլ է դառնում ուժերի խախտված բալանսի պատճառով, երբ կողմերից մեկի մոտ կա հնարավորություն կամ պատրանք այն մասին, որ ինքը կարող է հաղթել ռազմական համակարտությունում:

«Ուղիղ պատերազմական գործողությունները ԼՂ հակամարտությունը հետ կշպրտեն սկզբնական փուլ և կզրոյացնեն բոլոր ջանքերը, որոնք ներդրվում են հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Մենք դա չենք ցանկանում», - նշել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է,որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որԱդրբեջանն ու Ռուսաստանը պատրատվում են զենքի մատակարարման նոր պայմանագիր կնքել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---