Տոնոյանը՝ 2019-ի մասին. Համալրվել է ԶՈւ սպառազինությունը, բարելավվել զինվորների սնունդը23 դեկտեմբերի 2019 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Անցնող 2019-ը ՀՀ պաշտպանության նախարարության համար հաջողված էր բոլոր առումներով: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ հոլովակում հայտնել է ՀՀ պաշտապնության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ընդգծելով, որ բարելավել է զինծառայողների սննդի որակը և համալրել Զինված ուժերի սպառազինությունը: Տոնոյանը նշել է, որ անցնող տարին հատկապես նշանավորվել է նոր սպառազինությունների ձեռքբերմամբ. բանակը համալրվել է նորագույն ռազմական տեխնիկայով: «Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը հակառակորդի համար լինելու է ավելի մահաբեր»,-ասել է պաշտպանության նախարարը: Անդրադառնալով զինծառայողների սննդի որակի բարելավմանը՝ նախարարը նշել է, որ այժմ զինծառայողներին մատուցվում է բարձրորակ և բազմատեսակ սնունդ: «Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,- ասում է նախարարը:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |