Գիտնականներ. Մարդկության մտավոր ունակությունները կնվազեն23 դեկտեմբերի 2019 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Բոուլդեր քաղաքում գտնվող Կոլորադոյի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության աճը կարող է աղետալի ազդեցություն ունենալ մարդկանց մտավոր կարողությունների վրա: Գիտնականները հետևել են, թե ինչպես է ածխաթթվի երկօքսիդն ազդում երեխաների ուսումնառության վրա: Նախորդ փորձերը ցույց էին տվել, որ գազի բարձր խտացումն իրոք ազդում է մտավոր կարողությունների վրա, սակայն խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել՝ օդափոխելով տարածքը: Միևնույն ժամանակ հայտնի չէր այն ազդեցությունը, որն ունի թարմ օդը, որի մեջ սակայն մեծ է ածխաթթու գազի պարունակությունը, գրում է Lenta.ru-ն Phys.org-ի վրա հղումով: Մասնագետները երկու սցենար են դիտարկում: Առաջինում մարդկությունը նվազեցնում է ջերմոցային գազի արտանետման քանակը, երկրորդի դեպքում արտանետումները մնում են նույն մակարդակի: Պարզվել է, որ ուսանողների կոգնիտիվ ունակությունները նվազում են ցանկացած դեպքում: Ըստ գիտնականների կանխատեսումների, լավագույն դեպքում մտավոր կարողությունների անկումը 2100-ին կկազմի 25%, իսկ վատագույն դեպքում՝ 50 %: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |