Իրաքում բողոքի ցույցերը շարունակվում են23 դեկտեմբերի 2019 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Իրաքի հարավում դեկտեմբերի 22-ին հազարավոր ցուցարարներ արգելափակել են ճանապարհներն ու հանրային շենքերը՝ պահանջելով իշխանափոխություն: Ցուցարարները գործող ռեժիմը համարում են կոռումպացված և անարդյունավետ: Դեկտեմբերի 22-ին սպառվել է հրաժարական տված Ադել Աբդել Մահդիի փոխարեն նոր վարչապետ նշանակելու ժամկետը, սակայն նա դեռ շարունակում է կատարել իր պարտականությունները: Նոր վարչապետի հաստատման օրն արդեն երկու անգամ հետաձգել է նախագահ Բարհամ Սալեհը, գրում է Deutsche Welle-ն: Փորձագետները կարծում են, որ Իրաքի քաղաքականության վրա ազդեցություն ունեցող Իրանը պնդում է, որ նշանակվի Կուսել աս Սուհայլյան, որը կրթության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Սակայն ցուցարարները կտրականապես դեմ են նրան, ինչպես նաև 2003-ին Սադդամ Հուսեյնի տապալումից հետո առաջացած նախկին քաղաքական վերնախավի ցանկացած ներկայացուցչի: Հակակառավարական ցույցերն Իրաքում շարունակվում են նոյեմբերից: Ակցիաների արդյունքում արդեն 460 զոհ կա, 25,000 վիրավոր: Այժմյան ցույցերն ամենալայնածավալն են երկրում 2003-ից ի վեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |