Իրանը ձգտում է հասնել Կովկասի խնդիրների արդարացի կարգավորման20 նոյեմբերի 2008 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Իրանը ջանքեր է գործադրում առանց ուժի կիրառման Կովկասի խնդիրները լուծելու համար: Այդ մասին այսօր Թեհրանում արտերկրի լրագրողների համար տված մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակին: Ըստ նախարարի, այդ խնդիրների լուծմանը տարածաշրջանի երկրների, ինչպես նաեւ Եվրապայի մասնակցությունը ապահովելու համար մի շարք խորհրդակցություններ են անցկացվել ԱԳՆ ղեկավարության մակարդակով: «Իրանը ձգտում է հասնել Կովկասի խնդիրների կարգավորմանը իրատեսության եւ արդարության հիմքի վրա»,-ասել է նա: Իրանի ԱԳ նախարարը գտնում է, որ այսօր բոլորին են մտահոգում կովկասյան խնդիրները: Նրա խոսքերով, խնդիրների մի մասն այնքան բազմաշերտ է, որ, մի կողմից պետք է լուծվեն երկրների միջեւ առկա խնդիրները, մյուս կողմից` լուծվեն նրանց տարածքային ամբողջականության ապահովման հետ կապված խնդիրները: Այդ խնդիրների առկայությունը վնասում է համագործակցությանը էներգետիկ ոլորտում, բեռնափոխադրումներին, եւ ընդհանուր առմամբ տնտեսական հարաբերություններին, ասել է Մոթթակին: Նախարարը գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ երկրները դրական են գնահատել Իրանի նախաձեռնությունները, եւ այժմ Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում դրական փոփոխություններ են նկատվում: «Եվ մենք կցանկանայինք, որ իրավիճակն այդ ուղղությամբ զարգանար»,-ասել է Մոթթակին, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |