Թաշչյան. Մխիթարյանին հավաքական չհրավիրելու մասին խոսակցություններ են եղել

Թաշչյան. Մխիթարյանին հավաքական չհրավիրելու մասին խոսակցություններ են եղել

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին հավաքական չհրավիրելու մասին խոսակցություններ են եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, հաղորդում է Aysor.am-ը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է իր կողմից ՀՖՖ նոր նախագահի հասցեին հնչած քննադատությունները պատճառ հանդիսանան ՀՖՖ-ի և Մխիթարյանի հարաբերությունների վատթարացմանը՝ Թաշչյանը նշել է, որ որդուն կարող են նաև չհրավիրել հավաքական:

«Իմ խնդիրն այն է, որ իրենք... չեմ ուզում Հենրիխի հետ կապել այս ամեն ինչը: Եթե կգտնեն, որ Հենրիխին չպիտի հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն: Այդպիսի խոսակցություններե եղել են: Չեմ խոսի ավել»,-ասել է Թաշչյանը՝ հավելելով, որ այս վիճակում ֆուտբոլը չի զարգանա:

Կարդացեք նաև.Մխիթարյանի մայր․ Խայտառակ շոու, ոչ թե ՀՖՖ նախագահի ընտրություն

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---