«Ռոստելեկոմը» ՊՆ զորամասին կենցաղային տեխնիկա է փոխանցել

«Ռոստելեկոմը» ՊՆ զորամասին կենցաղային տեխնիկա է փոխանցել

PanARMENIAN.Net - Տարեվերջին ընկերությունների կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ամփոփելու տարին և մատնանշելու առաջիկա անելիքները։

«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, դեկտեմբերի 23-ին այցելել է հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկը։ Այցի շրջանակներում «Ռոստելեկոմի» կողմից զորամասի կարիքների համար տրամադրվել են հեռուստացույցներ և այլ կենցաղային տեխնիկա։

Ընկերության ղեկավարը սպայական անձնակազմի հետ միասին շրջել է զորամասում, ծանոթացել սննդի տրամադրման գործընթացին, լսարանների և ննջարանների պայմաններին, ընդհանուր տարածքին, որտեղ կազմակերպվում է զինվորների ազատ ժամանցն ու հանգիստը։

«Ռոստելեկոմն» արդեն երկար ժամանակ է համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, և մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել, մասնավորապես կապի ոլորտում մեր պաշտպանունակությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Մեր այս այցը տոներին ընդառաջ աջակցություն էր զորամասին․որոշեցինք նվիրաբերել հեռուստացույցներ և այլ կենցաղային տեխնիկա, զինվորների՝առավել բարենպաստ պայմանների համար»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ապահովելու Սմարթ հեռուստատեսությամբ մեծ դահլիճն ու այլ ենթակառուցվածքներ, որպեսզի զինվորները կարողանան հանգստի ժամերին դիտել գիտահանրամատչելի, ռազմական, զարգացնող տեսանյութեր ու հաղորդաշարեր, իսկ ամանորյա օրերին՝ տոնական տրամադրությամբ հաղորդումներ։

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ընկերություն և յուրաքանչյուր անհատ լինի կանգնած մեր զինվորի, մեր սպայի կողքին»,- նշել է գլխավոր տնօրենն ու շնորհավորել առաջիկա տոների կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նման զինվորներով և սպայական կազմով երկրում բոլորը կարող են հանգիստ քնել, քանի որ սահմաններն ապահով ձեռքերում են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---