Նոր առաջարկ ԱԳԲԱ Լիզինգից և MG Motor Armenia-ից՝ էլեկտրամոբիլների համար27 դեկտեմբերի 2019 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգը՝ համագործակցելով MG Motor Armenia ընկերության հետ, էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար առաջարկում է լիզինգի բացառիկ պայմաններ: Դրանք հետևյալն են՝ • Եվրոյի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 1%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 8․33-9․8%), • ԱՄՆ դոլարի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 2%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 9.38-11.33%), • Դրամի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 4,5%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 11․96-15%): «Հայաստանում Էլեկտրոմոբիլների տարածմանը նպաստելը ԱԳԲԱ Լիզինգի նպատակներից մեկն է: Արդյունքում, MG Motor Armenia ընկերության հետ հայտարարում ենք նոր համագործակցության մասին՝ Հայաստանում էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու համար առաջարկելով լիզինգի բացառիկ պայմաններ: Այս ամենն իրականացվում է մեր երկրում էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու նոր մշակույթի ձևավորման համար: Վստահ եմ, որ այս ծրագիրը մեծ հաջողություն կունենա»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը: ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |