Համաշխարհային շախմատային օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը ջախջախել է ադրբեջանցիներին, տղամարդկանց հավաքականը` ֆրանսիացիներին22 նոյեմբերի 2008 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Դրեզդենում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ փուլում Հայաստանի կանանց հավաքականը 4:0 հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի հավաքականի հանդեպ: Էլինա Դանիելյան- Զեյնաբ Մամեդյարովա, Լիլիթ Մկրտչյան- Թուրքան Մամեդյարովա, Նելլի Աղինյան- Նարգիզ Ումուդովա եւ Լիլիթ Գալոյան- Նարմին Քազիմովա հանդիպումներն ավարտվել են հայ շախմատիստների հաղթանակներով:8-րդ փուլից հետո մրցութային իրադրությունն ունի հետեւյալ տեսքը. Չինաստան` 14 միավոր, ԱՄՆ, Ուկրաինա, Լեհաստան, Սերբիա` 13-ական միավոր, Վրաստան, Հայաստան, Սլովենիա, Ռումինիա` 12-ական միավոր, Ռուսաստան, Հունգարիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Հնդկաստան, Ուզբեկստան, Վյետնամ, Արգենտինա, Լիտվա` 11-ական միավոր: 9-րդ փուլում Հայաստանի հավաքականը կհանդիպի Արգենտինայի հավաքականի հետ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, 3,5-0,5 հաշվով հաղթանակ տանելով Ֆրանսիայի հավաքականի հանդեպ, շարունակում է գլխավորել մրցութային ցանկը: 8-րդ փուլից հետո մրցութային իրադրությունը հետեւյալ տեսքն ունի. Հայաստան` 15 միավոր, Իսրայել` 14, Ռուսաստան, Ուկրաինա` 13, Ադրբեջան, Գերմանիա` 1, Չինաստան, Վյետնամ, Ֆրանսիա, Սլովակիա` 12-ական միավոր: Շաբաթ օրը հայ շախմատիստները կհանդիպեն Իսրայելի հավաքականի հետ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |