Air France-ը, Lufthansa-ն և ռուսական ավիաընկերությունները չեն օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից

Air France-ը, Lufthansa-ն և ռուսական ավիաընկերությունները չեն օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից

PanARMENIAN.Net - Air France-ն ու Lufthansa-ն չեն օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել դադարեցնել թռիչքներն այդ երկրներով, ինչպես նաև Պարսից ծոցի և Օմանի ծոցի տարածքով:

PanARMENIAN.Net ը փորձեց կապվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ հայկական ավիաընկերությունների վերաբերյալ մեկնաբանության համար, բայց չհաջողվեց:

ԱՄՆ բազաներին Իրանի հրթիռային հարվածներից հետո ԱՄՆ իշխանություններն արգելել են քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները տարածաշրջանում: Emirates Airline-ն ու Flydubai-ը չեղարկել են դեպի Բաղդադ թռիչքները:

«Ուկրաինական ավիաուղիները» չեղարկել էր դեպի Իրան թռիչքները հունվարի 8-ի լուսադեմին Թեհրանում իր Boeing 737-ի կործանումից հետո:

Ավիավթարի հետևանքով ավելի քան 170 մարդ է զոհվել: Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---