Իրանը հրաժարվել է Boeing-ին փոխանցել Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի սև արկղերը

Իրանը հրաժարվել է Boeing-ին փոխանցել Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի սև արկղերը

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները օդանավաշինարարական Boeing ընկերությանը չեն փոխանցի Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաընկերության» ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերված սև արկղերը:

«Դեռևս պարզ չէ, թե ուր են ուղարկվելու սև արկղերը հետագա վերծանման և վերլուծության համար»,- ասել է Իրանի Քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն, Reuters-ին հղումով հայտնում է Strana.ua-ն:

Հունվարի 8-ի վաղ առավոտյան Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռը կործանվել էր: Դրանում 176 մարդ կար, բոլորը զոհվել էին : Զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։ Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---