Նեթանյահուն ջախջախիչ հարվածով է սպառնում Իսրայելի վրա հարձակման դեպքում

Նեթանյահուն ջախջախիչ հարվածով է սպառնում Իսրայելի վրա հարձակման դեպքում

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ յուրաքանչյուրին, ով կգրոհի Իսրայելը, ջախջախիչ հարված է սպասվում: Այդ մասին նա ասել է Երուսաղեմում կայացած խորհրդաժողովի ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Իսրայել պետությունը կայուն խարիսխ է Մերձավոր Արևելքի բուռն ջրերում: Մենք ամուր ենք կանգնած մեզ ոչնչացնել ձգտողների առջև: Ցանկացածը, ով կհարձակվի մեր վրա, ջախջախիչ հարված կստանա»,-ասել է Նեթանյահուն համաժողովի ամբիոնից:

Սա Իսրայելի վարչապետի առաջին հրապարակային հայտարարությունն է Իրանի կողմից Բաղդադում ԱՄՆ ռազմակայանների հրթիռակոծումից հետո: Նեթանյահուն նաև աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ վերջինիս գործողություններում:

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հատուկ ցուցումներ չի տվել քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման համար:

Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար մոտալուտ վրեժի մասին․ երկրի խորհրդարանն ընդունել էր ԱՄՆ բանակն ահաբեկիչներ հռչակող բանաձև, Թեհրանը սպառնացել է նաև հարվածել այն մերձավորարևելյան երկրներին, որտեղից իր դեմ գործողություններ կիրականացվեն։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---