Աբխազիայում ցուցարարները գրոհել են նախագահի նստավայրը 9 հունվարի 2020 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահ Ռաուլ Հաջիմբայի նստավայր և պահանջում են նրա հրաժարականը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ ցուցարարները դիմադրում են ուժայիններին: Հարձակումը սկսվել է ժամը 13:00-ին: Նախագահի նստավայրի մոտակայքում գտնվող հրապարակում մոտ 1000 մարդ է հավաքվել: Բախումների արդյունքում կան տուժածներ, որոնցից ոմանք շտապօգնության մեքենայով տեղափոխվել են, լուրը սակայն հանրապետության առողջապահության նախարարությունը չի հաստատել: Աբխազիայի նախագահի աշխատակազմից նշել են, որ ընդդիմության կողմնակիցները փորձում են հեղաշրջում անել, գրում է «Վեդոմոստին»: Աբխազիայի պաշտպանության նախարար Միրաբ Քիշմարիայի խոսքով՝ երկրի զինված ուժերը չեն մասնակցում «քաղաքական իրադարձություններին»: Ասում է՝ երկրի բանակը երբեք ժողովրդի դեմ դուրս չի գա: Ըստ ցուցարարներից մեկի՝ բողոքի ակցիան կապված է ավելի վաղ Սուխումի կենտրոնում գտնվող ռեստորանի մոտակայքում հրաձգության հետ, որի արդյունքում 3 զոհ է եղել: Նշվում է, որ այդ գործով ձերբակալված անձն աշխատել է նախագահի թիկնազորում: Ըստ ցուցարարների՝ դա անթույլատրելի է: Ավելի վաղ Աբխազիայի վճռաբեկ դատարանը նախագահի նախկին թեկնածու Ալհաս Կվիցինիայի բողոքի քննությունը տեղափոխել էր հունվարի 9-ին: Նա պահանջել էր անվավեր ճանաչել ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Ընդդիմադիր «Ամցախարա» և «Միացյալ Աբխազիա» կուսակցությունները կոչ էին արել քաղաքացիներին բողոքի քննության օրը գնալ դատարան: Աբխազիայում քաղաքական ճգնաժամ սկսել էր 2019-ի սեպտեմբերից, երբ չճանաչված հանրապետությունում ընթանում էր նախագահական ընտրությունների երկորրդ փուլը: Մասնակից երկու թեկնածուներից մեկը՝ գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան, հաղթել էր ձայների 1% առավելությամբ. նա հավաքել էր ձայների 47.38%, իսկ մրցակից Ալհաս Կվիցինիան՝ 46.19%-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից |