«Դալմա Գարդեն Մոլի» 2-րդ հարկը մոտ կես ժամ ցնցվել է. Այցելուները տարհանվել են 9 հունվարի 2020 - 23:01 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին` երեկոյան ժամը 19:30-ից սկսած, «Դալմա Գարդեն Մոլի» երկրորդ հարկը մոտ կես ժամ շարունակ ցնցվել է, որոշ խանութների ցուցափեղկերն էլ ճոճվել են։ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետ Տիգրան Գիդաչյանի խոսքով` առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են։ «Բավականին երկար ժամանակ, մոտ 30 րոպե Դալմայի 2–րդ հարկի մի հատվածում ցնցումները չէին դադարում։ Անվտանգությունից ելնելով, աշխատակիցներին և ժողովրդին շենքից տարհանեցին։ Ներկա պահին մեր սեյսմիկ ծառայության աշխատակիցները տեղադրում են չափող սարքեր, որ ճշտեն։ Այս պահի դրությամբ այլևս ցնցումներ չկան»,- նշել է Գիդաչյանը` հավելելով, որ ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես՝ տարածաշրջանում, երկրաշարժ կամ ցնցումներ չեն գրանցվել։ Համացանցում մինչև այդ լուրեր են շրջանառվել, իբր Հայաստանում՝ մասնավորապես Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում։ Ավելի ուշ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարել է` որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը հանրապետությունում վերահսկվում է, խուճապի հիմք չկա: Ավելի ուշ առևտրի կենտրոնի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել, ըստ որի «Դալմա Գարդեն Մոլը» վաղը` հունվարի 10-ին, այսօրվա միջադեպից հետո չի աշխատելու։ Ըստ հայտարարության` նախորդ ժամերին մոլում տեղային ցնցումներից հետո կենտրոնի ղեկավարությունն անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերն արել է, այդ թվում` տարհանել բոլոր աշխատակիցներին և հաճախորդներին։ Այս պահին ԱԻՆ-ը մանրակրկիտ զննում է շենքն ու հարակից տարածքները՝ ցնցումների պատճառը պարզելու համար։ «Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու»,- ասվում է հայտարարությունում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |