Քաղավիացիա. Երևան-Ղրիմ չվերթների հայտ չենք ստացել10 հունվարի 2020 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն Երևան-Սիմֆերոպոլ (Ղրիմ) չվերթներ իրականացնելու հայտ չի ստացել, PanARMENIAN.Net ին ասացին կառույցի մամուլի ծառայությունից: Հունվարի 10-ին ռուսական ու հայկական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածում, թե 2020-ից Երևան-Սիմֆերոպոլ ուղղությամբ ուղիղ չվերթներ են նախատեսվում: Նշվում էր, որ Իկար ավիաընկերությունն արդեն ստացել է թռիչքներ իրականացնելու թույլտվություն, այժմ դրանց հաճախականությունն է հստակեցվում: Ըստ լուրի՝ մարտից Սիմֆերոպոլ-Երևան ուղղությամբ պլանավորվում է շաբաթական 2 թռիչք, ըստ անհրաժեշտության կարող է մինչև 7 թռիչք: Սակայն Ղրիմը՝ 2014-ին Ուկրաինայում իրադարձություններից հետո, Մոսկվայի որոշմամբ, միացվել էր ՌԴ-ին, այնինչ Ուկրաինան համարում է թերակղզին բռնազավթված տարածք։ Որևէ միջազգային ուղղությամբ չվերթ Ղրիմից ու դեպի Ղրիմ չի իրականացվում։ Նմանատիպ տեղեկություն էր շրջանառվում նաև դեկտեմբերի 18-ին, այդ ժամանակ ևս ՀՀ Քաղավիացիայում նշել էին, որ չվերթներ իրականացնելու հայտ չի եղել, հետևաբար չկան նաև այդ ուղղությամբ քննարկումներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |