«Հայելի» ակումբի վրա հարձակումից 2 ամիս անց քրգործը դեռ նախաքննության փուլում է

«Հայելի» ակումբի վրա հարձակումից  2 ամիս անց քրգործը դեռ նախաքննության փուլում է

PanARMENIAN.Net - «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումից 2 ամիս անց քրրեական գործը շարունակում է նախաքննության փուլում մնալ, PanARMENIAN.Net ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ՝ 4 անձ այս գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի:

2019 թվականի հոկտեմբերին «Հայելի» մամուլի ակումբի վրա 4 անձ ձվեր էր նետել և ակումբի տարածքում պաստառներ փակցրել: Միջադեպի առթիվ հոկտեմբերի 6-ին քրգործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը)։ Օրենքի այս հոդվածը խախտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---