Facebook. Գեներալ Սոլեյմանիին սատարող գրառումները կհեռացվեն11 հունվարի 2020 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը և դրան պատկանող Instagram սոցցանցը հայտարարել են ԱՄՆ ավիահարվածի հետևանքով սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սատարող գրառումները հեռացնելու մասին, տեղեկացնում է CNN-ը` ընկերության պաշտոնական հայտարարությանը հղումով։ Իրանի իշխանությունները որպես բողոքի նշան կոչ են արել քաղաքացիներին «համազգային դատական հայց» ներկայացնել Instagram-ի դեմ՝ հատուկ կառավարական պորտալ ստեղծելով, որտեղ Facebook-ի և Instagram-ի օգտատերերը կկարողանան տեղադրել այն գրառումների նմուշները, որոնք կհեռացվեն։ Իրանի ներկայացուցիչ Ալի Ռաբիյան Twitter-ի իր միկրոբլոգում Instagram-ի գործողությունները «ոչ դեմոկրատական» է անվանել։ Ըստ նրա` արգելափակելով «անմեղ իրանցիների» գրառումները, Facebook-ը ձայնի իրավունք է տալիս «իրական ահաբեկիչներին»։ «Մենք գործում ենք ըստ ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքների, այդ թվում` կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դրա ղեկավարության հետ»,- ասվում է Facebook-ի հայտարարությունում։ Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանովի հասցված ավիահարվածի արդյունքում սպանվել է գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը վրեժ էր խոստացել ԱՄՆ-ին։ Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված էր հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել էր, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Թահթ Ռավանչին հայտարարել էր, որ Իրանն ավարտել է վրեժը Սոլեյմանիի սպանության համար և ռազմական նոր գործողություններ չի ձեռնարկի, եթե ԱՄՆ-ն ագրեսիա չցուցաբերի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |