Մահացել է Օմանի սուլթանը․Հետնորդի անունը հայտնի է11 հունվարի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - 79 տարեկանում մահացել է Օմանի սուլթան Քաբուս բեն Սաիդ Ալ Սաիդը։ Ըստ ԶԼՄ-ների` վերջին տարիներին նա տառապում էր քաղցկեղով։ Սուլթանաթում եռօրյա սուգ է հայտարարվել՝ չեն աշխատի հասարակական հաստատություններն ու մասնավոր կազմակերպությունները։ Օմանի նոր սուլթան է դարձել Հայսամ բեն Թարեկ Ալ Սաիդը, որը զբաղեցնում էր մշակույթի և ազգային ժառանգության նախարարի պաշտոնը, հայտնում է CNN-ը` երկրի պետական լրատվամիջոցների վրա հղումով։ Անժառանգ գահակալը չէր հրապարակել հետնորդի անունը։ Ըստ օրենսդրության` իշխող ընտանիքի անդամները պետք է թագաժառանգի անունը հայտնեն 3 օրվա ընթացքում, փոխանցում է Deutsche Welle-ն։ Եթե նրանց չհաջողվի միասնական եզրահանգման գալ, ապա մի շարք ռազմական պաշտոնյաներից, Գերագույն դատարանի անդամներից և Օմանի Խորհրդի երկու պալատների ղեկավարներից կազմված կոմիտեն կփոխանցի իշխանությունն այն անձին, որը նշված է սուլթանի փակ նամակում։ Քաբուս բեն Սաիդ Ալ Սաիդը ծնվել է 1940-ի նոյեմբերին։ Սովորել է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական ակադեմիայում, ծառայել է բրիտանական բանակի հետևակում։ Նա իշխանության է եկել 1970-ի հուլիսին պետական հեղաշրջման արդյունքում՝ տապալելով սեփական հորը։ Սուլթանը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել, որոնք զգալիորեն փոխել են Օմանը։ Սակայն, իրավապաշտպանները քննադատում էին միապետին երկրում խոսքի ազատության բացակայության և այլախոհների կալանավորումների համար։ Photo. AFP Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |