Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան11 հունվարի 2020 - 16:13 AMT PanARMENIAN.Net - «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է իր կարիերան, ասվում է ակումբի ֆեյսբուքյան էջում։ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, որի արդյունքում պարզվել է, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն։ Դրանից Մարլոսը հրաժարվել է և որոշել ավարտել կարիերան: «Կհրապարակվի տեսանյութ, որում Մարկոսը մանրամասն ներկայացնում է պատճառները»,- ասվում է գրառման մեջ: 2018-ին Մարկոս Պիզելլին ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ 2019-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Պիզելլին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Նա երկար տարիներ՝ 2008 թվականից, հանդես էր գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 66 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |