ՖԻՖԱ-ի նախագահը ՀՖՖ նորանշանակ ղեկավարին Ցյուրիխ հանդիպման է հրավիրել

ՖԻՖԱ-ի նախագահը ՀՖՖ նորանշանակ ղեկավարին Ցյուրիխ հանդիպման է հրավիրել

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին և հրավիրել Ցյուրիխ` հանդիպման:

Ինչպես հայտնում են ՀՖՖ-ից՝ Ինֆանտինոն շնորհավորանքներ է փոխանցել նաև ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նորընտիր անդամներին:

«Ձեր գիտելիքները, կառավարման հմտություններն ու փորձը՝ որպես նախկին ՀՖՖ գլխավոր քարտուղար, անկասկած, կնպաստեն երկրում այս գեղեցիկ խաղի զարգացմանը: Միշտ կարող եք ապավինել իմ անձնական օգնությանն ու ՖԻՖԱ-ի աջակցությանը՝ իրագործելու այս նպատակը: ՖԻՖԱ-ի դռները միշտ բաց են Ձեր առջև ֆուտբոլի զարգացմանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարցի քննարկման համար»,- ասվում է Ինֆանտինոյի ուղերձում:

2019-ի դեկտեմբերի 23-ին կայացել էր ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի ընտրությունը: Նախագահի պաշտոնում առաջադրվել էին 2 թեկնածու՝ փոխնախագահ Արմեն մելիքբեկյանը և «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը։ Մելիքբեկյանը հաղթել էր 13 ձայնով:

Ավելի վաղ, Իտալիա-Հայաստան (9-1) խաղից հետո ՀՖՖ ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, ապա հրաժարական էր տվել նաև ՀՖՖ գործկոմը: Նրանք հեռացել էին՝ նշելով, որ ցանկանում են սկսել հայկական ֆուտբոլի առողջացման գործընթաց:

 Ուշագրավ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում
Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում`
Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին