Անանյան. 2019-ին մեքենաների գծով բյուջեի եկամուտները կազմել են մոտ 95 մլրդ դրամ13 հունվարի 2020 - 15:23 AMT PanARMENIAN.Net - 2019-ին Հայաստանում մեքենաների գծով պետբյուջեի եկամուտները կազմել են մոտ 95 մլրդ դրամ , ինչը 58 մլրդ-ով ավելի է, քան 2018-ին: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ 2019-ին մաքսային ձևակերպում է ստացել 189,019 մեքենա, ինչը 3 անգամ գերազանցում է 2018-ի ցուցանիշը: ՊԵԿ ղեկավարը նշել է, որ 2019-ին ընդհանուր առմամբ հարկ վճարողներին վերադարձվել է 170.4 մլրդ դրամ : «Եթե 170.4 մլրդ դրամից հանենք 95 մլրդ, որ ստացվել է մեքենաների մաքսազերծումից, ապա կստացվի մոտ 75 մլրդ, իսկ դա նշանակում է, որ մենք կարողացել ենք աննախադեպ հարկեր վերադարձնել: Նման քայլերով, նվազեցնելով եկամտային ցուցանիշները, մենք, ըստ էության, գնալով նախկին պարտքերը մարելու ճանապարհով, չեզոքացրել ենք ժամանակավոր եկամտային էֆեկտների ազդեցությունը»,- ասել է Անանյանը՝ հավելելով, որ 2020-ի բյուջետային եկամուտները ավելին կլինեն, քան պլանավորված է: Անանյանի խոսքով՝ ժամանակավոր բնույթ ունեցող բարձր հարկային եկամուտների էֆեկտը չեզոքացելու համար կառավարությունը որոշել է վերադարձնել նախկինում կուտակված 56,4 մլրդ դրամ դեբետային պարտքերը: 2020-ից Հայաստանում մեքենաների մաքսազերծման համար գործում են ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը: Մինչ այդ ՀՀ-ն ուներ երրորդ երկրից մեքենաներ ներմուծելու արտոնյալ պայմաններ, ինչն էլ նպաստում էր մեծ թվով տրանսպորտային միջոցների ներկրմանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |