Variety. «Գառների լռությունը» սերիալը կշարունակվի![]() 13 հունվարի 2020 - 16:32 AMT PanARMENIAN.Net - CBS հեռուստաալիքը պլանավորում Է թողարկել «Գառների լռությունը» (The Silence of the Lambs, 1991) կուլտային թրիլլերի սփին-օֆֆը, հայտնում է Variety-ն: Նախագծի գլխավոր հերոսը կրկին Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալ Քլարիսսա Սթարլինգը կլինի: Սերիալը կոչվելու է «Քլարիսա», իսկ գործողությունները ծավալվելու են 1993 թվականին՝ «Գառների լռությունը» սերիալի դեպքերից 1 տարի անց: Վաշինգտոնում բարդ քաղաքական խաղի ֆոնին Քլարիսա Սթարլինգը կվերադառնա վտանգավոր աշխատանքին՝ հետապնդելու սերիական մարդասպաններին ու սեռական մոլագարներին: Թե ով կլինի սերիալում գլխավոր դերում՝ դեռ հայտնի չէ: «Գառների լռությունը» նկարահանվել է 1991 թվականին՝ Թոմաս Հարրիսի համանուն վեպի հիման վրա: Սերիալի գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորել է դերասանուհի Ջոդի Ֆոսթերը: Սերիալն արժանացել է մի քանի «Օսկարի» ու մեկ «Ոսկե գլոբուսի»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |