Variety. «Գառների լռությունը» սերիալը կշարունակվի

Variety. «Գառների լռությունը» սերիալը կշարունակվի

PanARMENIAN.Net - CBS հեռուստաալիքը պլանավորում Է թողարկել «Գառների լռությունը» (The Silence of the Lambs, 1991) կուլտային թրիլլերի սփին-օֆֆը, հայտնում է Variety-ն:

Նախագծի գլխավոր հերոսը կրկին Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալ Քլարիսսա Սթարլինգը կլինի:

Սերիալը կոչվելու է «Քլարիսա», իսկ գործողությունները ծավալվելու են 1993 թվականին՝ «Գառների լռությունը» սերիալի դեպքերից 1 տարի անց:

Վաշինգտոնում բարդ քաղաքական խաղի ֆոնին Քլարիսա Սթարլինգը կվերադառնա վտանգավոր աշխատանքին՝ հետապնդելու սերիական մարդասպաններին ու սեռական մոլագարներին: Թե ով կլինի սերիալում գլխավոր դերում՝ դեռ հայտնի չէ:

«Գառների լռությունը» նկարահանվել է 1991 թվականին՝ Թոմաս Հարրիսի համանուն վեպի հիման վրա: Սերիալի գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորել է դերասանուհի Ջոդի Ֆոսթերը: Սերիալն արժանացել է մի քանի «Օսկարի» ու մեկ «Ոսկե գլոբուսի»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---