Կոալաները կարող են անհետացման եզրին հայտնվել Ավստրալիայում հրդեհների պատճառով

Կոալաները կարող են անհետացման եզրին հայտնվել Ավստրալիայում հրդեհների պատճառով

PanARMENIAN.Net - Ավստրալիայում շարունակվող հրդեհները զգալի վնաս են հասցրել կոալաների պոպուլյացիային՝ այդ կենդանիները կարող են նույնիսկ հայտնվել անհետացման եզրին, հայտնում է Sydney Morning Herald-n երկրի շրջակա միջավայրի նախարար Սյուզան Լեյին հղումով:

Իշխանությունը դեռ չի գնահատել տուժած կենդանիների ճշգրիտ քանակը, գրում է «Վեդոմոստին»:

Միայն նահանգներից մեկի հյուսիսային ափին կարող էր անկել կոալաների մոտ 30 տոկոսը: Բացի այդ, ըստ Լեյի, տուժած կենդանիներից շատերը բուժման կարիք ունեն:

Ընդհանուր առմամբ, հրդեհներից կարող են տուժած լինել միլիարդավոր կենդանիներ, իսկ Ավստրալիայի կենդանական և բուսական աշխարհի վերականգնումն աննախադեպ միջոցներ կպահանջի: Կառավարությունն արդեն հայտնել է այդ նպատակով $50 մլն հատկացնելու մասին:

Ուժգին հրդեհները շարունակվում են Ավստրալիայի հարավային և արևելյան ափին դեռևս 2019-ի հոկտեմբերից: Մինչ օրս դրանք դեռ մարված չեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---