Մարիաննա Մխիթարյանը՝ Ստանիսլավսկու անվ. դրամատիկական թատրոնի տնօրեն![]() 14 հունվարի 2020 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, Մարիաննա Մխիթարյանը: Ըստ թատրոնի մամուլի ծառայությունը՝ Մխիթարյանը 6 ամիս է, ինչ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Մարիաննա Մխիթարյանը 1986-1992թթ. սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում (Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոց): Ուսանողական տարիներին աշխատել է Հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսորի օգնական, Երևանի Էքսպերիմենտալ թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասանուհի: 1992-ից մինչև օրս նա աշխատում է Սունդուկյանի անվ. թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է ավելի քան 40 դեր: 2008-ից նա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրենն է: 2006-ին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում (Ռոզալիա` Շիրվանզադեի «Պատվի համար»): 2016-ին արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալին, 2017-ին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |