Իրանում Սոլեյմանիի հրաժեշտին մոտ 25 մլն մարդ է մասնակցել![]() 14 հունվարի 2020 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին, որոնք անցկացվել են երկրի մի քանի քաղաքում, մոտ 25 մլն մարդ է մասնակցել: «25 մլն մարդ մասնակցել է արարողություններին: Իրանի բնակչության մյուս 80 մլն ևս ցավակցել է»,- ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը, հայտնում է News.ru-ն: Սոլեյմաննի հրաժեշտի արարողություններ են անցկացվել Թեհրանում, Ահվազում, Կումում, Մեշհեդեում և Կերմանում: Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։ Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային պատասխան հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Թահթ Ռավանչին հայտարարել է, որ Իրանն ավարտել է վրեժը Սոլեյմանիի սպանության համար և ռազմական նոր գործողություններ չի ձեռնարկի, եթե ԱՄՆ-ն ագրեսիա չցուցաբերի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |