ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի են բոլոր մեքենաների համար, հայտնում են ԱԻՆ-ից:

Սյունիքի մարզի ճանապարհներին, Սարավան-«Զանգեր» հատվածում մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի մեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---