Գիտնականները կենդանի էակների անմահ տեսակ են գտել16 հունվարի 2020 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ և Չինաստանի գիտնականները հայտնաբերել են, որ գինկգո ռելիկտային բույսը յուրահատուկ հյուսվածքներ ունի, որոնք կարողանում են անդադար աճել՝ հարյուրավոր և հազարավոր տարիների ընթացքում: Այս առանձնահատկությունը, հավանաբար, կենդանի էակների այդ տեսակին անմահ է դարձնում, գրում է Lenta.ru-ն՝ Science Alert-ին հղումով: Գիտնականները հետազոտել են կամբիումի ակտիվությունը՝ հյուսվածքի, որը պարունակում է բույսի աճը հաստությամբ ապահովող և տարեկան օղակներ ձևավորող մերիսթեմայի բջիջներ: Որոշվել է նաև հորմոնների մակարդակն ու գեների ակտիվությունը, որոնք կապված են հիվանդությունների հանդեպ կայունության հետ, ինչպես նաև տրանսկրիպցիայի գործոնները, որոնք մասնակցում են բջիջների մահացմանը: Այսպիսով պարզվել է, որ տարիքի հետ ծառի այդ ցուցանիշները չեն փոխվում, թեև տարեկան օղակների հաստությունը կտրուկ նվազել է առաջին 100-200 տարում, իսկ հետո շարունակել նվազել հաջորդ մի քանի հարյուր տարում: Սակայն ծառի երկրորդային աճը՝ կապված ճյուղավորման և արմատների հետ, ոչ մի նվազում չի արձանագրել 10 և 600 տարեկան գինկգոյի դեպքում: Ըստ այդմ, անոթային կամբիումը կարող է հարյուրավոր տարիներ շարունակ պահպանել աճելու ունակությունն ու խուսափել ծերացումից ամբողջ օրգանիզմի մակարդակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |