Ուիթնի Հյուսթոնը հետմահու կընդգրկվի Ռոքնռոլի փառքի սրահում

Ուիթնի Հյուսթոնը հետմահու կընդգրկվի Ռոքնռոլի փառքի սրահում

PanARMENIAN.Net - Երգչուհի Ուիթնի Հյուսթոնը հետմահու կընդգրկվի Ռոքնռոլի փառքի սրահում: Արարողությունը կանցնի մայիսի 2-ին՝ Քլիվլենդում:

Հյուսթոնը մահացել է 2012-ի փետրվարին՝ Լոս Անջելեսում, 48 տարեկանում:

Հյուսթոնից բացի՝ Փառքի սրահում իր տեղը կգտնի նաև ռեփեր the Notorious B.I.G.-ը: Ռոքնռոլի փառքի սրահի կայքում «նորեկների» թվում նշված են նաև Nine Inch Nails, Depeche Mode, Тhe Doobie Brothers և T.Rex երաժշտախմբերը, գրում է «Վեդոմոստին»:

Ռոքնռոլի փառքի սրահում ընդգրկման ամենամյա արարողությունը կանցկացվի արդեն 35-րդ անգամ: Այն առաջին անգամ կհեռարձակվի HBO ալիքի ուղիղ եթերում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---