«ԱԳՈ-Ի ԽՈՒՄԲԸ» ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԵԽ-Ի ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

PanARMENIAN.Net - Երեւանում գտնվող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկող «Ագոյի խմբի» պատվիրակությունը այսօր հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի կողմից ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Շեշտը հիմնականում դրվել է Հայաստանում մահապատժի վերացման եւ ընտրական համակարգի բարեփոխումների վրա: Քննարկվել է նաեւ երկրում սահմանադրական փոփոխությունների հետ կապված պարտավորությունների իրականացումը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումների եւ սկսված հայ-թուրքական երկխոսության հեռանկարների մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---