ԱԱԾ. Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին որպես կաշառք բնակարաններ են տրվել17 հունվարի 2020 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից 2012-2015 թթ. ընթացքում շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք։ Ըստ փաստական տվյալների՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալն ազգականի անվամբ սեփականաշնորհված, $300,000 արժեցող, 377 քմ մակերեսով Վաղարշյան փողոցի կաթսայատներից մեկը կառուցապատմամբ զբաղվող տնտեսվարողի ներկայացուցչին՝ բազմաբնակարան շենքի կառուցապատման համար, 2013-ին առաջարկել է իրենից ձեռք բերել շուկայականից էականորեն էժան՝ 62 մլն դրամով: Պաշտոնատար անձը նշված գործարքի դիմաց առաջարկել է նաև կառուցվելիք բազմաբնակարանից Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների որպես կաշառք հատկացնել $430,000-ին համարժեք 500 քմ մակերեսով բնակարաններ, առևտրային տարածքներ և 4 ավտոկայանատեղի: Հակառակ դեպքում նա վերջիններիս անունից սպառնացել է պաշտոնեական լիազորությունների շրջանակում առավելագույնս խոչընդոտել տնտեսվարողի ձեռնարկատիրական գործունեությանը։ Արդյունքում տնտեսվարողի ներկայացուցիչը ստիպված համաձայնել է և $120,000 կանխիկով գնված հիշյալ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելուց հետո՝ 2015-2017 թթ., շորթող անձանց որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք հանձնել պահանջված անշարժ գույքը՝ կնքելով առուվաճառքի պայմանագրեր մատնանշված անձանց հետ։ Հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |