ԱԱԾ նախկին պետի քունքի շրջանում հրազենային վնասվածք կա, 30-40 պարկուճ և գնդակ է եղել տանը18 հունվարի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում, տանը հայտնաբերվել է 30-40 պարկուճ ու գնդակ: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, փոխանցում է Aysor.am-ը: Հունվարի 17-ին Պ.Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնին էր նշանակվել 2016-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո: Մելիքյանը նշել է նաև, որ համալիր փորձաքննություններով պարզ կլինի՝ ինչ է եղել: «Մի շարք զննություններ են արվել։ Տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրություններն արդեն առգրավման փուլում են։ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում։ Փորձագետներն ավելի ստույգ կպարզեն մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը», - ասել է նա։ Մելիքյանի խոսքով՝ փորձաքննությունը ցույց կտա՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կար, թե` ոչ: «Հայտնաբերվել են 3-4 տասնայկից ավելի պարկուճներ, գնդակներ։ Դեռ չունենք որևէ տվյալ, որ որևէ մեկը կրակոցի ձայն լսած լինի։ Քունքի շրջանում մեկ կրակոց ֆիքսվել է, դիմածնոտային շրջանում վնասվածք չի եղել։ Այս պահին բազմաթիվ գործողություններ են արվում», - ասել է Մելիքյանը՝ նշելով, հունվարի 17-ի երեկոյի դրությամբ հարցաքննվածների թվում պաշտոնյաներ չկան։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱԱԾ նախկին տնօրենի բնակարանում գտել են «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Ատրճանակը պատկանել է Կուտոյանին, ստացել է պարգևատրման կարգով: Հարուցվել է քրգործ՝ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |