ԶԼՄ. Թրամփը մտադիր է խստացնել ԱՄՆ վիզաների տրամադրումը

ԶԼՄ. Թրամփը մտադիր է խստացնել ԱՄՆ վիզաների տրամադրումը

PanARMENIAN.Net - Սպիտակ տունը մտադիր է խստացնել մուտքի արտոնագրերի տրամադրումն այն օտարերկրացիներին, որոնք մեկնում են ԱՄՆ՝ ծննդաբերելու, ինչն ինքնաբերաբար ապահովում է երեխայի ամերիկյան քաղաքացիությունը:

Քաղաքացիության տրամադրումը ծնունդի իրավունքով երաշխավորվում է ԱՄՆ սահմանադրության 14-րո փոփոխմամբ, որը Թրամփն անվանել է «բացահայտ ծիծաղելի», գրում է ՌԻԱ Նովոստին՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին հղումով:

«Փոփոխությունները թույլ կտան լուծել «ծննդաբերական զբոսաշրջության» հետ կապված հարցերն ազգային անվտանգության և իրավունքի կիրառման ոլորտներում՝ թույլ տալով, օրինակ, վերջ դնել քրեածին գործողություններին այդ ոլորտում»,- ասել է պարբերականին Սպիտակ տան աղբյուրը:

Ըստ նրա՝ կփոխվեն B տիպի մուտքի արտոնագրերի տրամադրման կանոնները, որոնք տրվում են կարճաժամկետ մուտքի համար՝ զբոսաշրջային կամ գործարար նպատակներով:

Պետդեպի աշխատակիցները կկարողանան մերժել, եթե համարեն, որ հայտատուն մտադիր է մուտք գործել երկիր երեխայի համար քաղաքացիություն ստանալու նպատակով: Թրամփի վարչակազմում ենթադրում են, որ մասնագետները բավարար որակավորում ունեն՝ ի հայտ բերելու նմանատիպ մտադրությունները:

Ըստ Ներգաղթի հետազոտման կենտրոնի՝ ամեն տարի ԱՄՆ տարածքում օտարերկրացիների մոտ 33,000 երեխա է ծնվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---